Այս համատեքստում ակնբախ էր Թեհրանում կայացած 3+2 ձևաչափով հանդիպմանը նիկոլական ԱԳ նախարարի դիսկոմֆորտը:
Փաստորեն, Արարատ Միրզոյանը արարողակարգային շփում ունեցավ ընդունող երկրի՝ Իրանի հետ, հանդիպեց Թուրքիայի նախարարին, ոչ ֆորմալ շփում ունեցավ Ադրբեջանի գործընկերոջ հետ, և, ըստ բաց աղբյուրների, որևէ աշխատանքային կոնտակտ չհաստատեց ռուսաստանյան իր վիզավիի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ձնագնդիի պես աճող խնդիրների ծավալը, նման հանդիպման բացակայությունը ոչ թե տարօրինակ է, այլ օրինաչափ:
Փաշինյան-Պուտին հարթակում պահպանվող դիվանագիտական պոլիտեսից այն կողմ այլևս անթաքույց են բոլոր մակարդակներում տարիների ընթացքում ձևավորված կապերի սառեցումը, եթե ոչ խզումը:
Հայաստանի նման դիրքավորումը կտրուկ լայնացնում է Ադրբեջանի դիվանագիտական դաշտը: Ալիևը, մի կողմից, «լավամարդ» է լինում Մոսկվայի մոտ՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը, մյուս կողմից՝ խաղի պայմաններ է թելադրելու Արևմուտքին՝ վերջինից ստանալով փաստացի երաշխիքներ, որ իր հանդեպսանկցիաներչեն կիրառվելու՝ անգամ Արցախի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուց հետո:
Ուստի, նա կորող է թե՛ կրկին բոյկոտել ԵՄ հարթակը և չգնալ Բրյուսել, թե՛ գնալու դիմաց նոր զիջումներ կորզել Հայաստանից, և/կամ Եվրամիությունից:
Նիկոլի քաղաքականության շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ալիևի աստեղային ժամը միջազգային ասպարեզում ոչ միայն չի ավարտվում, այլև նոր թափ է ստանում:
Փաշինյանը նմանվել է ամբողջ գիշերը խաղատանը միևնույն թվի վրա անընդմեջ և ապարդյուն դրույք կատարող խաղամոլի, որի հիվանդագին մոլուցքը միայն կորուստներ է բերում:
Իրականությունն այնպիսին է, որ Թեհրանի հանդիպումից բացակայող Վրաստանը շատ ավելի սուբյեկտային էր և ներկա, քան ֆիզիկապես մասնակցած, բայց վաղուց իր կշիռը զրոյացրած նիկոլական Հայաստանը:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
24.10.2023թ.
168.am