Լուրեր

Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի․ Շարմազանով

24.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։

 
Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
 
1. Հայկական  Արցախի գոյությյամբ։
2. Հայկական Սյունիքի,հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջեւանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
 
3. Հայկական ատոմակայանով։
4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
 
Նիկոլն ու նրա թուրք-նատօական գործընկերները  չեզոքացրել են հայկական Արցախը,Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում,ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետեւանքով կանգնելու է փակման վտանգի տակ,իսկ ռուսական ռազմաբազան էլ առաջիկայում կարծես դուրս է հանվելու ։
 
Այս սցենարի խաղարկման արդյունքում ՝ Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու,այլ ինքն է վեր ածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի»։

← Վերադառնալ ցուցակին