Լուրեր

Նիկոլի ձեռքը, եթե ատոմային զենք էլ լինի, նա պարտվելու է․ Շարմազանով

23.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Նիկոլի ձեռքը, եթե ատոմային զենք էլ լինի, նա պարտվելու է։

Սենսացիա…Ֆրանսիան, Հնդկաստանը Հայաստանին զենք են պատրաստ վաճառել։
 
Այ միամիտ ժողովուրդ,մեր պարտության պատճառը զենքի բացակայությունը չի եղել։
Մենք զենք ու զինամթերք այնքան ենք ունեցել,որ 4-5 մլրդ.դոլարի զենք Նիկոլենք հանձնեցին Ալիեւին,որը 40 րոպե Բաքվի շքերթում ցուգադրվում էր։
Արցախն այնքան զենք ուներ,որ Ալիեւը 2 ամիս զարմացած հայտարարում էր,թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։
 
Մեր պարտության պատճառը անփույթ, տգետ, պոպուլիստ ու դեմագոգ կառավարումն է եղել՝  նիկոլիզմը։
 
Նիկոլիզմն է եղել մեր ազգի խայտառակ աղետի պատճառը։
Հավատացեք, եթե Նիկոլի գլխավորած Հայաստանում նույնիսկ ատոմային զենք լինի,մեկ է՝  պարտվելու ենք,քանի որ այդ զենքը Նիկոլի  ու նրա խմբակի ձեռքում վեր է ածվելու «տրոայական ձիու»։
 
Հ.Գ.Միեւնույն ժողովորդը , նայած  ով է նրա առաջնորդը, կարող է եւ հրաշագործություններ կատարել, եւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ։
Գարեգին Նժդեհ»։

← Վերադառնալ ցուցակին