Լուրեր
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին․ Տիգրան Աբրահամյան
23.10.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Ավելի վաղ, Արմենի հետ հանդիպել էին մեր գործընկերներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:
Նշեմ, որ Արմենին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում:
Արմենի ամուր կամքի ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ եմ համարում ինչ-որ բան ասել, որովհետև դա որևէ մեկի համար կասկած չի հարուցում:
Իր հիմնական մտածմունքներն ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց, միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ»։