Լուրեր
Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի. Տիգրան Աբրահամյան
22.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի, յուրաքանչյուրն անկախ քաղաքական քաշից, սրանց համար սիմվոլիզմ է պարունակում:
Արմեն Աշոտյան, գեներալ Գրիգորի Խաչատուրով, Նարեկ Մալյան, Լևոն Քոչարյան, Մամիկոն Ասլանյան, Գարիկ Գալեյան, Տաթևիկ Վիրաբյան ու շատ ուրիշներ:
Կալանավայրում կան տասնյակներով մարդիկ, որոնց միավորում է մեկ բան` գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ:
Անազատության մեջ հայտնված շատ մարդկանց էլ հասարակությունը դեռ չի ճանաչում, բայց նրանց բոլորին անկախ իրավապահների ֆանտազիայի, միավորում է մեկ ընդհանուր «հիմք»` իշխանության ընդդիմախոսը լինելու հանգամանք:
Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: