Լուրեր
Պարտության,հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով
21.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարտության,հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։
Գիտեք Արցախը ե՞րբ ընկավ…
Երբ Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու։
Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Քոչարյանին կալանավորում էր,իսկ Ստեփանակերտում ՝ծափերով Նիկոլ էին դիմավորում ։
Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։
Երբ լուռ էին Մանվելին խաչելու ժամանակ։
Երբ Գյումրիում Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Երբ աղետալի պատերազմից հետո չհամարձակվեցին Նիկոլին մերժել։
Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախ ազատագրողի,այլ ՝Արցախ հանձնողի շտաբ։
Երբ Նիկոլը Ալիեւի հրամանով դադարեց Արցախ գնալ։
Երբ Նիկոլը հանձնեց Լաչինն ու Աղավնոն։
Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։
Երբ Նիկոլը սկսեց բանակցել ոչ թե ռուսական ,այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։
Երբ Նիկոլը Պրահայում,Բրյուսելում,Ռեկյավիկում ,Երեւանում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց վեցնոցներն արցախցիներին ինտեգրման կոչեր էին անում։
Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում ասեց,որ ինքը չի ներքաշվելու Ադրբեջանի Արցախի դեմ ցեղասպան պատերազմ իրականացնելու մեջ։
Երբ Նիկոլը դիտորդ էր ,երբ Արցախում կոտորած էր։
Երբ Արցախը վերջին լքող Բաբայան Սամոն ,միայնակ թողնելով իր հազարավոր հայրենակիցներին, առաջիններից մեկը լքեց Արցախը։
Երբ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը գլխավոր մեղավոր Նիկոլից դնել 10 օրվա նոր իշխանության վրա։
Երբ խառնակիչ կապիտուլյանտների կամակատարները հայտնվեցին Հ 1-ի եթերում։
Երբ կա գոնե մեկ արցխախցի,ով փորձում է արրարացնել Նիկոլին։
Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝Նիկոլ Փաշինյան ու հաճախորդներ»։