Լուրեր
Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, ովքեր տարբեր շինծու գործերով` բացառապես իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով, անազատության մեջ են
20.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ Փաշինյանի` Արցախի հանձնման քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են այս իշխանության թիրախում:
Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, ովքեր տարբեր շինծու գործերով` բացառապես իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով, անազատության մեջ են:
Իշխանությունը ջարդելով ցրում ու բերման է ենթարկում Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին և բացառիկ անգործություն դրսևորում այն ակցիաների ժամանակ, որոնք իրենք են ուղղորդում կամ խրախուսում»: