Լուրեր

Որ ասում եմ սրանք լրիվ հին հունական իդիոտների են հիշեցնում, նեղանում են…Շարմազանով

19.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Որ ասում եմ սրանք լրիվ հին հունական իդիոտների  են հիշեցնում, նեղանում են…

Արցախը հայաթափվել է, Բաքվի բանտերը լցված են հայ գերիներով, Հայաստանի 160 քառ.կմ տարածք օկուպացված է, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են նոր էսկալացիայով, իսկ սրանք կառավարության նիստին քննարկում են պաշտոնյան 60 հազար դրամից ավելի արժեցող նվեր ստացած գինին խմի՞, թե՛ հանձնի պետգույքի կառավարման վարչոպթյուն։
 
Գժանոց է լրիվ…
 
Այ սենց տուֆտա թեմաներ քննարկելով մեկ էլ կտեսնեք թուրքը մտելա Հայաստան…ձեզ էլ լյուլյա-քյաբաբ է նվեր բերել։
 
Իդիոտիզմ»։

← Վերադառնալ ցուցակին