Լուրեր
Նիկոլը՝ աշխարհաքաղաքական դոնդող․ Մարգարիտ Եսայան
18.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«նիկոլը՝ աշխարհաքաղաքական դոնդող
Դոնդողը՝ ժելեն է, ոնց դնում ես դընգդընգում է, ծռմռվում որ կողմ որ կթեքես, չունի ողնաշար եւ հենման կետ, միակ ժամանակվոր հենման կետը դոնդողի «հետույքն» է, այն տեղը, որով շրմփացրել են ափսեի մեջ, էս դեպքում վարչապետի աթոռին։ Դոնդող պատրաստում են ջրով եւ ժելատինով։ նիկոլի պարագայում ջուրը արեւմուտքն է, ժելատինը՝ Ռուսաստանը․․ու էս է պատճառը, որ մի օր այս դոնդողը ռուսական է, մի օր՝ արեւմտյան, մի օր ռուսներից է բողոքում, որ չօգնեցին, հաջորդ պահին՝ արեւմուտքից, որ լավ չօգնեցին։ Ու, քանի որ դոնդողն ինքնին անգույն մասսա է, գունավորում են քիմիական եւ այլ ներկանյութերով։
էս դոնդողը ժամանակ առ ժամանակ քամելեոնի պես գույնը փոխում է։
Եւ այն պահին, երբ ոմանք համոզված պնդում են, թե դոնդողը արեւմուտք է քաշում մեր երկրի վեկտորը, թող անմիջապես նայեն, թե գունավորման ներկերը ինչ երկրի արտադրանք են, ըստ իս դրանք կոնկրետ կրանսի օկտյաբր կոնֆետի ֆիրմայի կոնֆետ գունավորող ներկանյութեր են։
Ինչ վերաբերում է Ստրասբուրգում դոնդողի ելույթին՝ տիպիկ ա լյա ժելե էր, ֆեյք-եվրոպական փաթեթավորմամբ եւ այդտեղ բանալի բառը դեմոկըրըսին էր, ժողովրդավարությունը, ժելե-լապշա, որ դոնդողը կրանսի օկտյաբրի դաբրոյով անվերջ կախում է եվրոպացիների ականջներից․․․Գուցե մանրուք թվա, բայց ելույթի հայերենը եւս հատուկ ցուցումով էր, ասել էին, նիխտ՝ անգլերեն, կարաս ռուսերեն խոսես, բայց անտանելի ես խոսում, առայժմ հայերեն կխոսես․․․
Վերջում, եւս երկու դիտարկում․
ա․
երեք աղջիկ-երեխա հավաքել տանել Ստրասբուրգ, տիպիկ գեղցիություն է թվում առաջին հայացքից։
Իրականում դա դոնդողի վախերի արտահայտությունն է։ նա երբեք չի կարող իմանալ, որ պահին իր վրա տաք ցնցուղ կպահեն, իսկ դոնդողը տաքից հալվում դառնում է ոչինչ, դրանից հետո զուտ լաքա է մնում, կեղտաբիծ։ Իսկ այն , որ դոնդողն իր երեխաներին միշտ էլ օգտագործել է եւ փուռը տվել, արդեն վեց տարի ականատես ենք։
Էս դեպքում երեխաները տարել էր որպես պաշտպանական <վահան>, այ էդքան դոնդող է դա․․․
բ․
Արցախցիներին օգնելու, իբր իր շուրջը ժողովրդի համախմբվելու մասին՝ լրիվ մելկի ժուլիկություն էր, չեմ էլ ուզում սրա մասին խոսել, ակնհայտ է, որ այն ինչ պարտավոր էր պետությունն անել, չի անում եւ դա է պատճառը, որ անհատներն են փորձում օգնել մեր հայրենակիցներին։ Եթե կասկածողներ կան, զուտ հետաքննություն սկսեք, թե որ երկիրը որքան օգնություն է ուղարկում/ զուտ ֆինանսների մասին է խոսքը/ թե պետության բյուջեից Արցախին հատկացվող գումարները էս պահին որտեղ են «ֆոկուս-մոկուս» անհետանում եւ էլի այլ բաներ, դրեք-հաշվեք-համեմատեք ու պարզ կլինի, որ անգամ արցախցիների դժբախտության վրա սրանք փող են շինում․․ախր շատ շինչ-քանդողներ են» ։