Լուրեր

Սերժ Սարգսյանի ստեղծած ժողովրդավարության շնորհիվ է, որ ոչ մի բանից դարձել եք պետական ծառայողական մեքենայով տեղափոխվող վեշ-մեշոկ․ Հենրիխ Դանիելյան

18.10.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
 «Ժողովրդին խաբեություններով հրապարակ տարած, խաբված ժողովրդի հաշվին իշխանությունը զավթած , այդ ամենը ժողովրդավարություն որակող նիկոլի տարոն չախոյանի հիշողության թարմացման համար մի քանի անհերքելի փաստեր բերեմ.
դուք 2018 թվականին հրապարակում էիք Հայաստանի անվտանգությունը զրոյացնելու և Արցախը հանձնելու համար
 
դուք հրապարակում էիք ազգային հերոսներին նսեմացնելու և ադրբեջանցիների ծրագրերը իրագործելու համար
 
դուք հրապարակում էիք մի ողջ ազգի գենոֆոնդի լավագույն մասից ոչնչացման տանելու, մյուս կեսին հաշմանդամ դարձնելու համար
 
դուք հրապարակում էիք Եռաբլուրը մեծացնելու և այսօր Եռաբլուրում հանգչող տղաների ծնողներին բռնելու համար 
 
դուք հրապարակում էիք, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին բռնի տեղահանեիք և հայ գեներալներին գերի հանձնեիք թշնամուն 
 
Սրանք ձեր իրական ժողովրդավարության մասին անվերջանալի ճշմարտություններն են, 9 -10 % քվե ստացած կապիտուլյանտներ։ Ձեր ունեցած վարկանիշով ժողովրդավարությունից խոսում են միայն անուղեղների թագավորությունում:
 
Հ.Գ Սերժ Սարգսյանի մարտական սխրանքների, նրա ղեկավարած երկրի ժողովրդավարության շնորհիվ է, որ առ այսօր դեռ չենք ոչնչացել որպես ազգ և պահում ենք մեր ազգային դիմագիծը։ Սերժ Սարգսյանի ստեղծած ժողովրդավարության շնորհիվ է, որ ոչ մի բանից դարձել եք պետական ծառայողական մեքենայով տեղափոխվող վեշ-մեշոկ»:

← Վերադառնալ ցուցակին