Լուրեր
Ադրբեջանը նիկոլի տերն է ու վերջ՝ ինչ ուզի կանի․ Աննա Մկրտչյան
17.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգայավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«դավաճան նիկոլը Բրյուսելում իրեն իշխանավթման թույլտվություն տվածների, ժողովրդավարությունը ծաղրելու իրավունք վերապահածների, արցախահայերի ցեղասպանության մասին լռողների առաջ վստահեցրեց, որ պատրաստ է Հայաստանը բզկտելու գործում լինել ծառայող ու հանցակից։
Դրա համար նույնիսկ հրապարակեց «պատրաստակամության սկզբունքներ», որպեսզի ապացուցի՝ իրեն փոխարինող փնտրելու կարիք չկա։
- ադրբեջանը պետություն է ՀՀ-ն՝ ոչ։
- ադրբեջանցին կրակում է լեգիտիմ, հայը՝ոչ։
- Հայի ինքնապաշտպսնությունը ահաբեկչություն է՝ թուրքինը իրավունք։
- ՀՀ չունի տարածքներ, իսկ ադրբեջանը օժտված է տարածքային ամբողջականությամբ։
- ՀՀ բանտերում ադրբեջանցի հանցագործ լինել չի կարող, իսկ բաքվում պիտի լինեն բոլոր ժամանակներում ՀՀ-ին հաղթանակ պարգևած հայերը։
- պաշտպանվելու ցանկություն ունեցող բոլոր հայերը հանցագործ են, իսկ հարձակվող ադրբեջանցիներն մարդասիրական քայլ են անում։
Մի խոսքով, ադրբեջանը նիկոլի տերն է ու վերջ՝ ինչ ուզի կանի»։