Լուրեր

Պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել․ Տիգրան Աբրահամյան

16.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Արցախցիների` իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքներում բոլորիս նպատակը պահելու համար, պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով` կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման:
 
Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող են:
 
Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել` աստիճանաբար դրանք վերածելով զարգացման և հնարավորությունների ստեղծման»:

← Վերադառնալ ցուցակին