Լուրեր
Ի՞նչ եք կախվել նախկիններից…Շարմազանով
15.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն քպ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն։
Նրա ռեժիմի հենարանը նաեւ այն «ընդդիմադիրներն» են,որոնք կապիտուլյանտների ռեժիմի դեմ «պայքարելուն» զուգահեռ նպատակային քար են նետում նախկինների բոստանը։
Հատուկ դժվար ընկալողների համար.
Նախկինը հաղթանակ ու Արցախի ազատագրում է ապահովել,իսկ ներկան՝ պարտություն ու Արցախի հանձնում։
Թե բա նախկինները որ չլինեն, Նիկոլը կգնա։
Ի՞նչ եք ուզում։
Ուզու՞մ եք Նիկոլը հեռանա,հեռացրեք:
Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։
Ի՞նչ եք կախվել նախկիններից…
Հետեւներդ 10 հոգի չունեք,բայզ մեծ-մեծ փրթում եք։
Հիմա էլ մանդատ հանձնելու ցավ են կպել։
Ընդդիմության մանդատնե՞րն են Նիկոլին չհեռացնելու պատճառը։
Ուզածներդ ի՞նչ է։
Իշխանությունը թրքահպատակ է,ուզու՞մ եք խորհրդարանում ընդդիմությունն էլ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվի։
Մանդատը վայր դնեն,որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞։
Եթե ՝ այո,ուրեմն դուք Նիկոլից ավելի Նիկոլ եք…» ։