Լուրեր

Մենք մենք չենք լինի, եթե թշնամուն մեր ոգու ամրությամբ չկոտրենք․ Մարգարիտ Եսայան

15.10.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Հոգեբանական  այս պատերսզմում մենք պարտավոր ենք հաղթել, չկոտրվել , դիմանալ․․․ Անցած պատերազմում պարտությունը  ոչինչ կդառնա, եթե կարողանանք  այսօր  չպարտվել, դիմանալ, հաղթել հոգեբանական այս ահաբեկչության պայմաններում։

 

Մի տարածեք զավթիչների  տիրաժավորած նկարները,մի նայեք, դրանք դեռ շատանալու են ու մենք մենք չենք լինի, եթե թշնամուն մեր ոգու ամրությամբ չկոտրենք։ 

 

Պինդ մնանք,որ Արցախում կրկին մեր դրոշը պարզելու ուժ ունենանք։

 

Ապրենք երազանքով,ուժեղանանք,որ մեր համազգային երազանքը կրկին իրականություն դարձնենք․․․»։


Khachanush Grigoryan, Gohar Hakobyan և 34 ուրիշներ-ը

 

← Վերադառնալ ցուցակին