Լուրեր

Հիմա Թուրքիան դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր․ Ատակ Զաքարյան

13.10.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիայի նախագահը խոսում է մարդու իրավունքներից, ասելով` «...Ներկա պահին Գազայում չկա ոչ ջուր, ոչ հաց, ոչ պարենամթերք: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Որտե՞ղ է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ է»:

Երբ Արցախի 120.000 հայեր, իր կրտսեր եղբայր Ալիևի ջանքերով, իննը ամիս շարունակ զրկված էին հացից, պարենամթերքներից ու գազից` Թուրքիան չէր մտահոգվում մարդու իրավունքներով: Երբ անխնա ռմբակոծվում ու սպանվում էին Արցախի խաղաղ բնակիչները, իսկ հետո ցեղասպանությունից փրկվելով բռնի տեղահանվում իրենց հայրենիքից` կրկին ոչ մի մտահոգություն:
 
Հիմա Թուրքիան դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր»:

← Վերադառնալ ցուցակին