Լուրեր
Սերժ մերժող տգետներ, լսեցի՞ք Պուտինին․ Շարմազանով
13.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ մերժող տգետներ, լսեցի՞ք Պուտինին։
Իսկ դու՞ք, Նիկոլի հաճախորդներ։
Կամ դուք, սամվել բաբայաններ…
Եթե չեք լսել,լսեք։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համխնախագահ երկրի նախագահն ասում է.
1. Արցախի կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով։
2. Հայկական կողմը/Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգը/ պնդում էր հանրաքվեի համար կոնկրետ ժամկետ նշել։
3. Ակնհայտ էր,որ եթե նույնիսկ 20 տարի հետո լիներ հանրաքվեն,Արցախն անկախանալու էր եւ միջազգայնորեն ճանաչված պետություն էր հռչակվելո:
Ավելին. նույնիսկ 44-օրյա պատերազմի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Արցախը չի հռչակվել Ադրբեջանի մաս։
Արցախյան կոնֆլիկտի «աղը»՝կարգավիճակի հարցն էր։
4.Փաշինյանն է թաղել Արցախի հարցը՝ ճանաչելով 2022-ի աշնանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս։
5.Թե ԵՄ ներկայացուցիչ Բորելը,թե ՌԴ նախագահ Պուտինը շեշտեցին՝ Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է,ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։
Այսքանից հետո Սերժի բանակցային ժառանւությունից բողոքողները կամ իդիոտ են, կամ՝ ինֆանտիլ»։