Լուրեր

Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը․ Շարմազանով

13.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

 «2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են  հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի որոշմանը, իսկ իրականում Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։

Ընդ որում , երկու տարբերակին էլ հայկական կողմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իր համաձայնությունը տվել էր.
 
Տարբերակ 1։
 
Որոշվում  է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ,որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե , իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։
 
Տարբերակ 2։
 
Որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը,առանց կոնկրետ ժամկետ նշելու,որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը։
Այսինքն Լաչինն ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։
Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում,որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։
Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։
 
Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը։
Ու սա դեռ վերջը չէ,եթե շարունակեցիք կապիտուլյանտների ու դրա հաճախորդների թելը թելել»։

← Վերադառնալ ցուցակին