Լուրեր

Այսօր ՌԴ նախագահը, մամլո ասուլիսում հստակեցրեց երկու կարևոր հարց․ Արտակ Զաքարյան

13.10.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր ՌԴ նախագահը, մամլո ասուլիսում հստակեցրեց երկու կարևոր հարց: Փաստերը վաղուց հայտնի էին, սակայն ևս մեկ անգամ հնչեցվեցին ՌԴ ամենաբարձր մակարդակով:
 
1. Արցախի կարգավիճակի հարցը փակել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. Պրահայում արված և քառակողմ ընդունված իր հայտարարությամբ, որով և խորտակվել է Արցախի հարցը: Այսինքն, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգում փակված չէր համարվում և հնարավորություն կար Արցախը պահել հայկական` դրանով ապահովելով նաև Հայաստանի անվտանգությունը:
 
2. Երկրորդ պնդումն ըստ Վլադիմիր Պուտինի. նախորդ իշխանությունների ժամանակ բանակցային գործընթացի գլխավոր թեման եղել է Արցախի կարգավիճակի հարցը և Հայաստանի նախկին իշխանությունները (Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ) միշտ պնդել են կարգավիճակը որոշող ռեֆերենդումի անհրաժեշտությունը:
Նա նշել է նաև, որ բոլորին պարզ էր, որ ռեֆերենդումը, անկախ նրանից, թե երբ կանցկացվեր` բերելու էր Արցախի անկախությանը, որովհետև ի սկզբանե պարզ էին լինելու նրա արդյունքները: Պատահական չէր, որ Ալիևը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ իր վրա ճնշում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:
 
Արցախի հարցը լուծել հոգուտ Ադրբեջանի: Ահա սա էր Նիկոլի սեփական կետը և 2018թ. թավշյա իշխանազավթման գլխավոր պատճառը:
Հայաստանը կորցրեց իր անվտանգ, խաղաղ և ապահով ապրելու իրական հնարավորությունը»:

← Վերադառնալ ցուցակին