Լուրեր
Լուրջ քաղաքականությունից ընկնավորածները. Մարգարիտ Եսայան
12.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լուրջ քաղաքականությունից ընկնավորածները
ՀՀ-ում իշխանությունը զավթած ադրբեջանա-թուրքական գործակալների խմբակը, որ դիշովկա չարչիների պես մաս-մաս վաճառում է մեր երկիրը, անգամ բուն քաղաքականությունից է սարսափում, որովհետեւ լավ գիտեն, որ պարզապես դրածո են, զրոյական են եւ իրենց արածը սովորական բ-ի տղություն է ընդդեմ Հայաստանի։
Ու էս ոչինչները,բնական է, որ պետք է սարսափեն իրական քաղաքական գործիչներից,պետք է սարսափեն մտավորական, գիտնական, նվիրված, խելացի քաղաքական գործիչներից։ Իհարկե, սրանք պետք է սարսափեն Արմեն Աշոտյան քաղաքական գործչից։
Առանց չափազանցության պետք է ի վերջո հասկանալ եւ ասել՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ իր քաղաքական կենսագրությամբ, հատկապես 44 օրյա դավաճանված պատերազմից հետո ցայսօր, միակ այդպիսին է, կամ, հաստատ՝ առաջինը եւ անհամեմատելին։
Արմեն Աշոտյանը այլեւս քաղաքական մտքի, քաղաքական դաշտի անհամեմատելի հսկա է, ու, ոչ միայն հայաստանյան մասշտաբով։
Ու երեկ նիկոլի հրահանգով անհարմար պոզայով կքանստած դատարանը փնթի շտապողականությամբ, իրավական բոլոր նորմերն ու օրենքները ոտնահարելով որոշեց Արմեն Աշոտյանին եւս երեք ամսով փակի տակ պահել։
Սարսափելի վախեցած էս ոհմակին պարզապես հիշեցնեմ՝ երկու ահը մի մահ է, այ ստահակներ։
Դուք վախից երեւի պամպերսով եք գնում դատական նիստերի։
Դե, իսկ նիկոլի ձայնը մշտապես ձեր ականջակալների մեջ է, որ հանկարծ ոչ մի հրահանգ բաց չթողնեք։
Երեկվա դատական կոչված նիստում վայ-դատավորի լղոզված խոսքը, ուղղված Արմեն Աշոտյանին, թե քաղաքական հայտարարություն մի արեք, այն պահին, երբ Արմենը դեռ ոչ մի խոսք չէր ասել,այնքան մերկ էր ու այնքան եղկելի, վախկոտի խոսք էր, սարսափած ներքինիի մկկոց։
Պայթեք-տրաքեք, ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ թեկուզ փակված, բայց՝ ուժեղ է ու ինքն արդեն ձեզ հաղթել է։
Մնում է, մենք, առայժմ ազատության մեջ գտնվողներս, արժանի լինենք ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ քաղաքական գործչին, պետականամետ, հայրենասեր ու ՀԱՅ գործչին, ուժեղ այդ մարդուն, ու , անենք, ի վերջո, մեր գործը։
Որքան շուտ ու խելքով մենք կգործենք դրսում, այնքան շուտ Արմեն Աշոտյանը կլինի ազատության մեջ եւ պայքարի գլխին՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։