Լուրեր

Սերժ Սարգսյանի անունը նույնիսկ գրելու իրավունք քո պես տրամաբանություն և շատ այլ ունակություններից ի վերուստ զրկվածը ՉՈՒՆԻ. Միքայել Գրիգորյան

12.10.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ուրեմն՝ այսօր հայտնի սորոսիստ և համատեղությամբ մեկ-մեկ լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անհասկանալի և ոչ ադեկվատ միտք է արտահայտել: Սորոսիստն իր էջում գրել է, որ Ռուբեն Վարդանյանն այսօր բաքվում գերի է պահվում, քանի որ վստահել է իր մոտ շրջապատին և Սերժ Սարգսյանին: Նախ սկսենք նրանից, թե Թաթուլ Հակոբյանն ո՞վ է, որ պետք է իմանա, թե ում է վստահել ԱՀ նախկին պետքարտուղարը և ում չի վստահել, ի՞նչու է նա փորձում խառնել Սերժ Սարգսյանին, և նմանատիպ մի քանի հարց ինքներդ ձեզ տալուց հետո ձեզ համար էլ պարզ կլինի, որ Թաթուլ Հակոբյանը ուղղակի մասնագիտական պարտքն է կատարում ՝ հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունների հետ կապված «մուտիլովկաներ» անելով: Փողից խոսում է մի մարդ, ում մասին հարցնելիս 10-ից 9-ը ասում են՝ հա, էն սորոսակա՞նը:

Հիմա եկեք թողնենք Թաթուլի հիվանդագին մտքերը մեկնաբանելու անշնորհակալ գործը և վերհիշենք, թե ո՞վ է Թաթուլ Հակոբյանը: Թաթուլ Հակոբյանը այն մարդն է, ով ամբողջ իր մասնագիտական կյանքի ընթացքում հայտնի է միայն վարձու գրչակ լինելով: Դրամաշնորհների դիմաց «ռազմահայրենասիրական քողի ներքո», բայց իրականում վտանգավոր քարոզչություն է իրականացրել՝ «հայ-թուրքական եղբայրության» մասին և «ազգային արժանապատվությունից զուրկ» գաղափարներ տարածելով: Նա մանկապատանեկան ֆուտբոլային ակումբի քողի տակ տասնյակ հազարավոր դոլարներ է ստանում

Բաց հասարակությունների հիմնադրամից ( https://lurer.com/?p=470630&l=am ): Մանրամասների մեջ նույնիսկ խորանալ պետք չէ. ո՛չ նա այդքան կա, ո՛չ էլ իր տեղական կամ օտար տերերը: Հ.Գ. Սերժ Սարգսյանի անունը նույնիսկ գրելու իրավունք քո պես տրամաբանություն և շատ այլ ունակություններից ի վերուստ զրկվածը ՉՈՒՆԻ: Արցախի մասին էլ քիչ խոսիր և ավելի լավ է՝ գնա, պարզիր, թե ոնց է ստացվել, որ տերերիդ սրտի գործիչները անցակետից մի անգամից լրատվական տաղավար են հասնում, իսկ սրտի մեջ տեղ չունեցողները՝ գերեվարվում: Հավատա, դա մարդկանց հիմա ավելի շատ է հետաքրքրում, քան այլասերված մառազմատիկ մտքերդ»:

← Վերադառնալ ցուցակին