Լուրեր
Դուք ե՞ք հայրենիքի պաշտպանների կամ մեր հերոս նահատակների մասին մտածում․ Տիգրան Աբրահամյան
11.10.2023
ԱԺ «Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբույքան իր էջում գրել է․
«Թե բա` «եթե դուք մտածում եք, թե ավելի շատ եք մտածում զոհվածների մասին, քան դատարանը...»։
Արմեն Աշոտյանի գործով դատավորն է դեմքի լուրջ արտահայտությամբ նման ձևակերպում հնչեցնում:
Դուք ե՞ք հայրենիքի պաշտպանների կամ մեր հերոս նահատակների մասին մտածում` ասեք ինչպե՞ս` նրանց ծնողներին կալանավորելո՞վ, դատելո՞վ, թե՞ ճնշման այլ ձևերով:
Դուք ու ձեր նմանները ո՞նց կարող եք մեր հերոսներին հարգել, եթե փաշինյանական գործիքի դեր եք ստանձնել ու ձեր որոշումներով դավաճան իշխանությանն եք սպասարկում:
Արմենն այսօրվա դատական նիստին փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին, ևս մեկ անգամ հիմնավորելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը բացառապես քաղաքական բնույթ է կրում»: