Լուրեր
Վաղը տեղի կունենա Արմեն Աշոտյանի դեմ հողատուների կողմից պատվիրված և ցանկացած գնով նրան փակի տակ պահելու դատավարության առաջին նիստը․ Շարմազանով
08.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վաղը` հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք) տեղի կունենա ՀՀԿ նախագահի տեղակալ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դեմ հողատուների կողմից պատվիրված և ցանկացած գնով նրան փակի տակ պահելու դատավարության առաջին նիստը»: