Լուրեր

Իշխանությունը տարբեր անբարոյական մեթոդներով մեկուսացնում, ճնշում և փորձում է խաղից հանել բոլոր այն անձանց, ովքեր պայքարի առաջամարտիկ են․ Տիգրան Աբրահամյան

08.10.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունը տարբեր անբարոյական մեթոդներով մեկուսացնում, ճնշում և փորձում է խաղից հանել բոլոր այն անձանց, ովքեր պայքարի առաջամարտիկ են ու իրենց իշխանության համար քաղաքական վտանգավորություն են ներկայացնում:

Արմեն Աշոտյանն անխոս այդ ցանկի առաջին շարքում է և պատահական չէ, որ տևական ժամանակ է կալանքի մեջ է:
 
Վաղը` հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք) տեղի կունենա քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան դատավարության առաջին նիստը:
 
Իշխանության կրկեսի հաջորդ դրսևորումը դատական նիստերով կարտահայտվի» :

← Վերադառնալ ցուցակին