Լուրեր

Չէինք պատկերացնի, որ կգտնվի գեթ մեկ հայ, որն այսպես կարատավորեր մի ամբողջ ազգի պատիվն ու արժանապատվությունը․ Արտակ Զաքարյան

07.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
 «2017թ. սեպտեմբերի 2: 
 
Նախորդող երեք օրերին, աշխատանքային այցով անցել էի ՊԲ-ի բոլոր 8 պաշտպանական շրջանների առաջնագծերով: Այցի ավարտին, Արցախի նախագահ, հարգարժան Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ ամփոփում էինք արդյունքները: Կիսվում էի իմ տպավորություններով, սպայական անձնակազմերի հետ անցկացված խորհրդակցություններում բարձրացված հարցերով ու դրանց հնարավոր լուծումներով: Քննարկում էինք առաջիկա հրատապ անելիքները, նախատեսված ծրագրերն ու նորամուծությունները: Այդ օրը մենք ամրացող ու զարգացող Արցախի մասին էինք խոսում:
 
Եվ ոչ մեկի մտքով կամ երևակայությամբ անգամ չէր կարող անցնել, որ կարճ ժամանակ հետո, Հայաստանի իշխանությունը զավթած դավադիր խմբակը, կարող էր մեծաթիվ զոհերով այսպիսի անփառունակ ավարտի հասցնել հայ ժողովրդի երեսունամյա ձեռքբերումները: Չէինք պատկերացնի, որ կգտնվի գեթ մեկ հայ, որն այսպես կարատավորեր մի ամբողջ ազգի պատիվն ու արժանապատվությունը:
Աստված օգնական կապիտուլյանտ- հողատուի կողմից հանձնված, թշնամուց գերեվավրած և բանտերում ապօրինի պահվող Արցախի նվիրյալներին»:
 
 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ, որում ասվում է «The Office of the NKR President V.D.» նկարն է

← Վերադառնալ ցուցակին