Լուրեր
Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի, որի անոնս արդեն ուրվագծվում․ Տիգրան Աբրահամյան
06.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Իշխանությունն իր առաջին դեմքի մակարդակով ագրեսիա, ատելություն և ներհասարակական ատելություն հրահրող բառապաշար է օգտագործում, բայց քրեական գործեր հարուցվում են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
Նարեկ Մալյանից, Արմինե Ադիբեկյանից, Տաթևիկ Վիրաբյանից մինչև վերջին ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված քաղաքացիներ:
Երկրում օրենք չկա և բոլոր կարգավորումներն արվում է փաշինյանական նախասիրություններով և տրամադրությամբ:
Մի օր էլ ԱԺ-ում կհայտարարի` օրենքը ես եմ ու Հայաստանը բաց երկնքի տակ բանտի կվերածի, որի անոնս արդեն ուրվագծվում է»: