Լուրեր

Սա տեսակի եւ հանուն հայրենիքի, հանուն հայկականության, հանուն պետականության պայքար է․ Մարգարիտ Եսայան

05.10.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ուսուցչի օրվա առիթով՝ շնորհավորում եմ սիրելի ուսուցիչներ․․․

Եւ այս մասնագիտական տոնի առիթով ուզում եմ ասել՝ կիսում եմ ձեր ցավը, գիտեմ, դասագրքերը խայտառակ , թշնամաբար աղավաղված են /այս դեպքում նկատի ունեմ կոնկրետ 5 եւ 7-րդ դասարանների պատմության դասագրքերը, որոնցում խոսք չկա Արցախի  մասին, ոչ մի խոսք, իսկ այն ինչ կա՝ սուտ, կեղծիք եւ աղավաղում է/, եւ, շատերիդ հետ եմ զրուցում, գիտեմ, թե ինչ սրտի ցավով եւ  նեղսրտած եք մտնում դասարան, գիտեմ, որ չեք ուզում աշակերտներին  այս աղավաղված  «նոր»  Հայաստանի կեղծած եւ թրքացրած դասագրքերով  հայոց պատմություն դասավանդել, ավելի ճիշտ՝ այդ պատմության   չլինելը դասավանդել։
Հասկանում եմ ձեր ցավը․․․ 
 
Բայց, սիրելիներ ձայն հանեք, աղմուկ բարձրացրեք։
 
Իհարկե ձեզ չի մխիթարի այն, ինչ կասեմ, պարզապես իմացեք, մեր երկրի , մեր բոլորի կյանքի բոլոր համակարգերն են էս զավթիչներն աղավաղել ու դեռ  հոխորտում են․․․Այո, սա  տեսակի եւ հանուն հայրենիքի, հանուն հայկականության, հանուն պետականության պայքար է, որը  առաջին հերթին դուք, սիրելի ուսուցիչներ, պետք է  փորձեք  գեներացնել, ակտիվացնել եւ հաղթել․․․»։

← Վերադառնալ ցուցակին