Լուրեր

Հայաստանի իշխանությունը 2 ամսով երկարացրեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի գերությունը․ Տիգրան Աբրահամյան

04.10.2023

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․

 «Հայաստանի իշխանությունը 2 ամսով երկարացրեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի գերությունը:

Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանությունների միջև, երկուսն էլ թիրախավորում են հաղթական գործիչներին և զինվորականներին, երկուսն էլ նրանց պահում բանտերում:
 
Դատարանի այսօրվա որոշումը` Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ցավալի զուգահեռների է բերում հայաստանյան և ադրբեջանական բանտերում գտնվող մեր տղերքի համար:
 
Ինչո՞վ է փաշինյանական իշխանությունը տարբերվում ադրբեջանականից` ոչնչով, երկուսն էլ թշնամությամբ են տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ».:

← Վերադառնալ ցուցակին