Լուրեր
Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն»․ Արտակ Զաքարյան
03.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն»
Կապիտուլյանտ, հողատու ու ապաշնորհ «իշխանությունը», պադոշային համառությամբ շարունակում է իր իսկ հանցավոր մեղքերի տակից փախնելու փորձեր անելը:
1. Աշխարհի բոլոր լիդերները բղավում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որն էլ բերել է 2020թ.-ից հետո ստեղծված իրավիճակի էլ ավելի վատթարացմանը և ազատել է Ադրբեջանի ձեռքերը` Արցախի դեմ ցանկացած տիպի ագրեսիայի համար (սկզբում բլոկադա, սով, հետո` ռազմական ագրեսիա ու էթնիկ զտումներ):
2. ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ մամուլի, մի քանի անգամ հրաժարականի փորձեր է արել, սակայն հենց Արցախում, նրան համոզել են, որ դա նպատակահարմար չէ: Վերջին հրաժարականի ցանկությունից Հարությունյանը ետ չի կանգնել, իսկ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը ոչինչ չի արել` ենթադրում եմ, նախապես իմանալով Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին:
3. Մինչև Նիկոլը և իր տխրահռչակ խմբակը չընդունեն պետության դեմ գործած իրենց հանցավոր մեղքերը և չգիտակցեն իրենց կողմից շարունակվող արկածախնդիր քաղաքականության ողբերգական հետևանքները` Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվելու են ծայրաստիճան վտանգավոր ու անընդհատ խոցելի իրավիճակում:
4. Իսկ եթե գիտակցում են, ու շարունակում են կործանարար սխալների շարքը, ապա պետության շահերի դեմ դավադրությունն ապացուցելու կարիք ուղղակի չկա: Ամեն ինչ պարզ է:
5. Միանշանակ համոզված ասում եմ. Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կամ ցանկացած այլ պետական գործիչ Նիկոլի փոխարեն` ի վիճակի էին 2020թ. հետո անհամեմատ նպաստավոր ու անվտանգ պայմաններ ստեղծել Հայադտանի և Արցախի համար: Նիկոլն էլ կարող էր, եթե ցանկանար: Հիմա նա այլևս իվիճակի չէ փոխելու կամ կասեցնելու կործանարար ընթացքը: Բոլոր մահացու սխալներն արված են»: