Լուրեր
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախաձեռնում եմ մեդիագրագիտության անվճար դասընթացներ․ Հայկ Դերզյան
02.10.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Տարածել
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախաձեռնում եմ մեդիագրագիտության անվճար դասընթացներ
Դասերը կմեկնարկեն 2 շաբաթից՝ երեկոյան ժամերի
Դասընթացները կանցնեն Մելիք Ադամյան 2 հասցեում
Գրանցվելու համար կարող եք + դնել կամ կապվել անձնական նամակով»։