Լուրեր

Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում․ Շարմազանով

02.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ուշադրություն.

Փաստացի Թուրքիան նոր թափով ակտիվացրել է իր ազդեցության ջատագովների գործունեությունը Հայաստանում։
Ոչ Նիկոլը, ոչ ՔՊ-ն, ոչ էլ Նիկոլի փաստացի հաճախորդ «կուսակցությունների» արեւմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց ու ադրբեջանապաշտպան քայլերը։
Փոխարենը սրանք մեղադրանքի տարափ են թափում ՌԴ-ի վրա։
 
Հիմա հարց սրանց.
 
Ո՞վ է կազմակերպել եւ իրականացնրել Հայոց ցեղասպանությունը։
Ո՞վ է 44-օրյա պատերազմում բացահայտ սատարել  Ալիեւի հանցագործությանը։
Ո՞վ է բայրաքթարներով սպանել հազարավոր հայերի։
Ո՞վ է Ադրբեջանի հետ կնքել Շուշիի հռչակագիրը։
Ո՞վ է մինչեւ վերջ սատարել Ալիեւի Արցախը հայաթափելու սեւ գործին։
Ո՞վ է արդարացրել ՀՀ ինքնիշխան տարածքի 160 քառ.կմ տարածքի օկուպացումն Ադրբեջանի կողմից։
 
Ակնհայտ է՝ Թուրքիան։
Բա ինչու՞ դրանից չեք խոսում, այ թուրքի կամակատարներ։
 
Որովհետեւ կարոտել՞լ եք թուրքերին։
Ո՞վ եք դուք , արա…չնայած դուք ի՞նչ  արա:
Ես ձեր մարդ ու հայ ասողի…»։

← Վերադառնալ ցուցակին