Լուրեր

Արցախցիներին ոչ մեկս, ինձնից սկսած, իրավունք չունենք «խելք սովորեցնել»․ Մարգարիտ Եսայան

02.10.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ կարճ

-Արցախցիներին ոչ մեկս, ինձնից սկսած,  իրավունք չունենք «խելք սովորեցնել» իրենք դրա կարիքը չունեն, դուք ձեր  խելքին աշեցեք․․․․
 
-Օգնո՞ւմ եք, ապրեք, մի փիառվեք․․․
-Պետական այր կոչվածներ, հերիք եղավ թվախեղդ անեք, ձեր զոմբիներին էդ թվերը  գուցե հաճույք են պատճառում, իրական գործն արեք։
 
-Ամեն օր ու գիշեր  ասեք՝ ներիր մեզ Արցախ։ Չի ներելու, որովհետեւ այն ինչ կատարվեց չներվող մեղք է։
-Արցախին  մեր ներողությունը  պետք չի, բայց   ասենք․․․
-Կարդում ենք, որ տարբեր տեղերից  ֆինանսական աջակցություններ են գալիս՝ արցախցիների համար, կրկնեմ՝ արցախցիների համար
 
-Էդ գումարները չլափեք․․կոնկրետ ընտանիքների համար տներ  գնեք․․․
-Կառավարության նիստում  դրա կոչերը  զզվելի են
-Մի փորձեք ինքնահաստատվել մեր համընդհանուր  ողբերգության վրա․․զուսպ եղեք․․
-Էլի բաներ կան, բայց, մնա հետո․․․
 
-Կրկնեմ հիմնական  հորդորս՝ արցախցիներին ոչ մեկդ, ոչ մեկս  իրավունք չունենք  «խելք սովորեցնել» իրենք , այո ընկճված են ու տնավեր, բայց, յուրաքանչյուր արցախցի, անգամ այս վիճակում   հազար այլ հայ արժի։
Պատմությունը վկա։ 
 
 Հ․Գ․
Այն ինչ կատարվեց,  խարանի պես մնաց մեր բոլորի ճակատին եւ չսպիացող վերքի պես կարյունահոսի ցմահ․․․»։

← Վերադառնալ ցուցակին