Լուրեր
Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց, իսկ Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց․ Տիգրան Աբրահամյան
01.10.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախը 9 ամիս բլոկադայի մեջ էր, հետո Ադրբեջանը մարտական գործողություններ ծավալեց, հրադադարից հետո մարդկանց պատանդի կարգավիճակով էին պահում և ոչ մի միջազգային կառույց կամ դերակատար լուրջ քայլերի չգնաց:
Հիմա նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ, որպեսզի «տեղում ծանոթանա իրավիճակին և որոշի բնակիչների հումանիտար կարիքները»:
Դա անում մի պահի, երբ 100 հզ-ի ավելի մարդ արդեն էթնիկ զտումների հետևանքով լքել է իր օջախը:
Այս պահին էլ մի քանի տասնյակ մարդ պատանդի կարգավիճակում է և չի կարողանում դուրս գալ Արցախից, իսկ մի քանի զինվորականներ, քաղաքական գործիչներ էլ ահաբեկիչների կողմից առևանգվել են:
Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց, իսկ Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց»: