Լուրեր
Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել եւ Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը․ Շարմազանով
01.10.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել եւ Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը։
Միամտություն էր կարծել, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատեւել։
Գոյատեւելու մի շանս կար՝ հեռացնել Փաշինյանին ու հրաժարվել Պրահայի հանցավոր գործարքից։
Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Նիկոլին հեռացնել չստացվեց։
Դրա գինը դարձավ Արցախի հայաթափումը։
Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա հեռացումն այլեւս բարոյական հարց է դառնում։
Իսկ նրա մնալու պարագայում մենք բարոյականության հետ այնքան կապ կունենանք, որքան ադրբեջանգի ղեկավարները ՝ հումանիզմի»։