Լուրեր

Ալեն Սիմոնյան, էս ինչ մի սրտաճմլիկ տեքստ ես գրել․ Մարգարիտ Եսայան

30.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ալեն Սիմոնյան, էս ինչ մի սրտաճմլիկ տեքստ ես գրել, էս ոնց եղավ, որ հայը մեջդ արթնացավ,իրո՞ք, ո՞նց եղավ, որ միասնության  կոչ ես անում։ Դերասանո՞ւթյուն ես անում։ Վախի՞ց ես անո՞ւմ։
 
Զգո՞ւմ ես արյան հոտը։ Հա, ամբողջ Արցախով է այդ հոտը տարածված եւ արդեն երեք տարի, 44 օրյա  պատերազմով, քո եւ քո փնթի տիրոջ  ցինիզմով, դուք մեր հայրենիքի գլխին կախեցիք թուրքի յաթաղանը, դուք պատերազմ, մահ, դագաղներ ու տնավերություն բերեցիք   մեր երկիր, դուք, ձեր   լկտի ու անկուշտ  պահվածքով, ձեզնից առաջ եղած ամեն ինչ մերժեցիք՝  հայոց բանակը, հայոց եկեղեցին, հայոց  ավադույթները,հայոց պատմությունը, հայոց հաղթանակները , հայոց արժեհամակարգը։ Դուք ամեն ինչ մերժելով երկիրը հասցրիք էս   ողբերգական հանգրվանին, որից այն կողմ անդունդն է․․․
 
Դուք  եք էս  ամեն ինչի, էս կոտորածի եւ տնավերության մեղավորը, դուք, եւ ոչ հայ մարդը, դուք եւ ոչ՝ բոլորս, դուք եւ ոչ  մեզնից յուրաքանչյուրը․․Մեղավորը եւ հանցագործը դուք եք, այս, գրեթե   անելանելի վիճակին  դուք հասցրիք Արցախն ու   բոլոր հայերին․․․Հիմա  էս ինչ լաց ես դրել,  էդ կարգի «լացերը» անուն ունեն, դու հասկացար․․․
 
Ամոթ է, լռեք, գոնե կամ համոզեք ձեր «աննկուն» պատուհասին՝ հավաքի ձեզ ու գնա, մաքրվեք էս երկրից,  գոնե  ձեզնից հետո հնարավոր կլինի փլատակերի միջից նորից վեր ընձյուղել երկիրը, պետությունը, հայրենիքը․․․
Սուտ ես ասում, ես ու իմ նման մարդիկ  մեղավոր չեն, էլի լկտի սուտ ես ասում։ Ինքս  հինգ տարի շարունակ պատռում եմ ձեր  թշնամական  դեմքը։ Մեղավոր չէ  պարզ հայը, սովորական քաղաքացին  մեղավոր չի, որ ինչ-որ պահի հավատացել է ձեզ,  սխալվել է եւ այդ սխալը նրան ու բոլորիս  հայրենիք է արժեցել․․․
 
Միավորվե՞լ, այո, ալեն, բայց ոչ քո շուրջ, ոչ թշնամու եւ մահաբերի շուրջ․․Հա, միավորվել՝ քեզ ու քո  շեֆից, քո  հետ եկածներից  երկիրը  մաքրելու, երկիրը ձեր թշնամական էս անվերջանալի   կոտորածից ազատագրելու համար․․․
Երբեք այլեւս    չասես՝ բոլորը մեղավոր  են, ոչ, հազար անգամ՝ ոչ։ 
Չմոռանաս, օղ արա ականջիդ․․․
 էս ողբերգության մեղավորը   մեկ մարդ է եւ էդ մեկ մարդը դու ես։
 Էս ողբերգության մեղավորը մեկ մարդ է եւ էդ մեկ մարդը   քո նիկոլն է․․․
 
Հ․Գ․
Եթե միավորվել, այո, բոլոր նորմալ  մարդիկ պարտավոր են միավորվել քեզ ու քո նիկոլին էս երկրից ս-անելու  նպատակի շուրջ․․․
Դուք կկանգնեք արդար դատավճռի առաջ ու ես կտեսնեմ էդ օրը․․․»։

← Վերադառնալ ցուցակին