Լուրեր
Ժողովուրդ ջան, անցակետը հատածների, չհատածների, խնդիրներ ունեցողների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն խնդրում եմ մի հրապարակեք․ Տիգրան Աբրահամյան
29.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, անցակետը հատածների, չհատածների, խնդիրներ ունեցողների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն խնդրում եմ մի հրապարակեք:
Մարդիկ կլինեն, ում անցումը կուրախացնի շատերիս, բայց նույնիսկ դա մի հրապարակեք:
Այս թեման գերզգայուն խնդիրներ է պարունակում, որի մասին մեկ շաբաթ է որտեղով կարողանում խոսում եմ, ԽՆԴՐՈւՄ ԵՄ` մի արեք»: