Լուրեր
ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արեւմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է․ Շարմազանով
29.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՌԴ-ի հետ թշնամանալ ու Արեւմուտքի հետ փրկության հույս կապել, առնվազն քաղաքական հիմարություն է։
Քաղաքականությունը հաշվարկ է, շահերի համադրում, աշխարհաքաղաքականությունն՝ առավել եւս։
ՌԴ-ի հետ հարաբերոպթյուն փչացնելու որեւէ օգուտ կարո՞ղ եք ցույց տալ։
Իսկ վնասներ ու աղետալի հետեւանքներ կարող են բազմաթիվ լինել՝ տնտեսականից միմչեւ անվտանգային։
Հիշեք.Արեւմուտքը հարց լուծո՞ղ է , թող ԵՄ անդամ Կիպրոսն ազատի թուրքական օկուպացիայից։
Մի բան էլ հիշեք. ՌԴ-ի հետ թշնամացող լիդերները աղետ են բերել սեփական ժողովուրդների գլխին ու տարածքային կորուստներ տվել։
Արեւմուտքի որեւէ զինվոր չի գալու պաշտպանի Հայաստանի անվտանգությունը. Հայաստանում «նայող» նշանակվելու է Թուրքիան ։
Իսկ դա կլինի Հայաստանի վերջը…
Չի կարելի թույլ տալ Հայաստանի թրքացումը»։