Լուրեր
Հիմա էլ Դավիթ Բաբյանին եք թիրախավորել Ռուբեն Վարդանյանից պրծա՞ք․ Մարգարիտ Եսայան
28.09.2023
ՀՀԿ ԳՄ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերթական մառազմը, հերթական թրքասիրությունը, թուրքին թողած էլի հայերին եք կպշկում, հասկացեք, վերջապես գլուխներդ մտցրեք, եթե ազգությամբ հայ եք, եթե հայ չեք, բայց՝ թուրք էլ չեք, ուրեմն մտցրեք գլուխներդ, թուրքի ձեռքը ընկած, կամ՝ ընկնող հայերին մի թիրախավորեք, ամոթ ա, ախր ոնց չեք ընկալում, էս էդ պահը չի, թուրքերը հայերին գերի են տանում, թուրքական բանտերը լիքն են հայերով,սյամոն բաց են թողնում գա Երեւան, նրա երբեմնի վարորդին բռնում-տանում են, թուրքերը հայերի տներն ու քաղաքներն են քանդում, վերցնում, բռնազավթում, դուք դրել քննարկում եք հայ մարդուն, ում անունը թուրքական ցուցակներում է եւ ով հասկանալով գնում է դժոխք․․․
Հիմա էլ Դավիթ Բաբյանին եք թիրախավորել Ռուբեն Վարդանյանից պրծա՞ք, հիմա էլ ֆեյսբուքկյան նո՞ր զոհ եք գտել, հոշոտում եք, խելքի եկեք, մոտ ապագայում, նիկոլի խոստացած ապագայում բոլորս ենք էս վիճակում լինելու․․․
Հերիք եղավ, լրջացեք վերջապես թարգեք էս համատարած անուղեղ կամ՝ պատվիրված ատելությունը, երկիրը եթե ուրիշ բանից չպայթի, ձեր ատելությունից ու անուղեղությունից է պայթելու․․․»։