Լուրեր
Գոնե հիմա հասկացա՞ք, որ Արցախի Հանրապետությունը իրական էր․ Մարգարիտ Եսայան
28.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գոնե հիմա հասկացա՞ք, որ Արցախի Հանրապետությունը իրական էր, գոյություն ուներ, եղել էր, կար․․․-ճանաչված եւ իմացված էր ,եւ դե-ֆակտո եւ դե-յուրե։
Հիմա գոնե հասկացա՞ք անցած 30 տարում ինչ էր ազատագրվել, փրկվել, ծաղկել ու ծաղկեցվել։
Կար Արցախի Հանրապետությունը եւ դրանից ադրբեջանը մրսում էր։
Հիմա , երբ Արցախը թուրքը բռնի դատարկում է, հիմա անգամ դրանց սարսափը չի անցել, ստիպում է պետության լուծարման թուղթ գրել-ստորագրել։ Ու երբ կհասկանանք ինչ ենք կորցրել, շատ ուշ կլինի,մահու չափ շատ։
Եթե հապաղենք, ՀՀ ի մասով մի այդպիսի թուղթ նիկոլը կստորագրի, էս դեպքում ոչ թե պարտադրված, այլ' սիրով․․․»։