Լուրեր

Հարգելի´ ընկերներ, մենք պարտավոր ենք չհանձնվել․ Հենրիխ Դանիելյան

27.09.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հարգելի´ երիտասարդներ,
 
Բոլորս այսօր ապրում ենք դժվար օրեր, մեր սերունդը արժանացավ մի այնպիսի ճակատագրի, որը պետք է անցներ պատերազմների բովով, տեսաներ և´ հաղթանակներ, և´ պարտություն, և’ դավաճանություն։ 
Մենք հաղթանակի սերունդ ենք, մենք տեսել ենք բաղձալի հաղթանակներ, որոնք մեր մեծերը կերտել են 1915 թվականի ցեղասպանությունից հետո. 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունից հետո, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը կարողացան ուղղել իրենց մեջքը։ 
 
21-րդ դարում մենք ականատես եղանք նոր ցեղասպանության։ 
Հարգելի´ ընկերներ, մենք պարտավոր ենք չհանձնվել, պարտավոր ենք չհուսահատվել, ուս-ուսի և կողք-կողքի պայքարել հանուն մեր գոյության և պետականության պահպանման:
 
Երիտասարդությունն է երկրի շարժիչ ուժը, և մենք պետք է վառ պահենք պայքարի ջահը մեր սրտերում և մեր առօրյայում, պետք է վերջ դնել սևերի և սպիտակների կործանարար թեզերին, որը մեզ վրա փաթաթել են նիկոլիզմի ներկայացուցիչները և միասնական ուժերով կարողանալ ազատվել նիկոլիզմից և նիկոլի դավաճանական ռեժիմից
 
Մեզ համար չպետք է լինի գյումրեցի, ղարաբաղցի, երևանցի կամ մարտունեցի. մենք հայ ենք, պետք է լինենք հայրենատեր հայ և ապրենք այն գիտակցությամբ, որ հայրենիքի համար պայքարը հավերժ է և հավիտենական:
 
Հ.Գ. Իսկ ով է ասել, որ հայրենի հողը միայն մեկ անգամ են ազատագրում»։
 

← Վերադառնալ ցուցակին