Լուրեր
Քանի դեռ սրանք իշխում են՝ մենք արժանի չենք ոչ Եռաբլուրին ու ոչ էլ՝ Ծիծեռնակաբերդին․ Շարմազանով
27.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չի ասվի, թե որ մեկիս մեղքն է ավելի մեծ…
Փաշինյանի ամենամեծ մեղքը գիտեք ո՞րն է…
Նա Եռաբլուրը հաղթանակի խորհրդանիշից, դարձրեց ողբի խորհրդանիշ։
Հայաստանը հաղթողից դարձրեց ծնկի եկած մուրացկան։
Արցախը հանձնեց ու թողեց անտեր։
Իսկ մեր ամենամեծ մեղքը գիտեք ո՞րն է։
Որ Նիկոլը դեռ պաշտոնավարում է։
Ու դեռ չի ասվի որ մեկիս մեղքն է ավելի մեծ։
Քանի դեռ սրանք իշխում են՝ մենք արժանի չենք ոչ Եռաբլուրին ու ոչ էլ՝ Ծիծեռնակաբերդին»։