Լուրեր
Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց․ Տիգրան Աբրահամյան
27.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ իշխանության հիմնական քննարկումները դրսի կառույցների և հիմնական խաղացողների հետ հիմնականում հումանիտար բնույթի խնդիրներն են:
Հասկանալի է, որ այս իշխանության համար գերխնդիրն Արցախի հանձնումն էր` ինչ գնով էլ լիներ, սակայն հարցն այն է, որ նույնիսկ հիմա իվիճակի չեն այս պայմաններում կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները:
Եթե սրանք են անտարբեր մարդկային ճակատագրերի և ՀՀ տարածքային ամբողջականության համար, բնական է, որ ուրիշները մեր փոխարեն ոչ մեր անվտանգության, ոչ էլ պետականության հարցով չեն զբաղվելու»: