Լուրեր

Եթե դուք հրապարակը զավզակություն եք համարում, ապա ձեր արածը շատ ավելի մեծ զավզակություն է․ Մարգարիտ Եսայան

26.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Բոլոր էն մարդկանց, որ հրապարակ չեն գալիս, ինձ էլ գրավոր «խորհուրդներ» են տալիս, մեկ բան ունեմ ասելու, եկեք, եկեք, եկեք հրապարակ․․․
 
Ամենեւին այնպես չի, որ ես բոլոր ելույթներով եւ, առհասարակ՝  ելույթներով հիացած եմ, այնպես չէ, մտածում եմ,  ելույթներով հարցը կլուծվի, այնպես չէ, որ   էդ ամենը ընդունելի է ինձ համար, միշտ էլ ասել եմ, ես պինդ   գործողությունների կողմնակից եմ, հերիք եղավ ինչքան խոսվեց․․․
 
Բայց, դե, տանը նստած ստեղնաշարը տկտկացնելը   հեչ էլ Իսկանդերի էֆեկտ չունի,   հերիք է տներում նստած ինձ  խորհուրդներ,  «հրովարկատակներ»  եւ հորդորներ ուղարկեք․․Եկեք հրապարակ, եկեք, կանգնեք պինդ ու վճռական,  միասին ավելի պինդ կլինենք, արագ ու արդյունավետ․․
 
Եթե դուք հրապարակը զավզակություն եք համարում, ապա ձեր արածը շատ ավելի  մեծ զավզակություն է, մենք գոնե  գնում-կանգնում ենք, դուք՝ տներից ծիկրակում եք․․․
 
Եկեք, կանգնեք, հաղթենք․․․Մնացածը՝  զավզակություն է․․․
 
Հ․Գ․ Հա, մի բան էլ՝ մի հարցեք հետո ինչ է լինելու, ով է լինելու․․․Դուք հո դիտորդ չեք, էս ամեն ինչը նաեւ ձեր մասին է, նաեւ ձեզ է վերաբերում․․Եթե  բոլորդ չգաք ու չկանգնեք, հետոն լինելու է Արցախից ավելի վատթար, հետոն լինելու է   անվերջանալի ցեղասպանություն եւ տնավերություն, արդեն Երեւանում եւ ամբողջ երկրում»։

← Վերադառնալ ցուցակին