Լուրեր

Միջազգային լրատվամիջոցներին թույլ չեն տալիս լուսաբանել Արցախից տեղահանվող մարդկանց․ Մարգարիտ Եսայան

26.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջազգային լրատվամիջոցներին թույլ չեն տալիս  լուսաբանել Արցախից  տեղահանվող մարդկանց, թույլ չեն տալիս մոտենալ, խոսել մարդկանց հետ․․․

Ըստ իս ՝ ԱԳՆ-ն մի շատ  կասկածելի հայտարարություն է տարածել․․․Կդնեմ մեկնաբանության մեջ։

Իսկ  շատ կարեւոր է, որպեսզի արեւմտյան ԶԼՄ-ները ներկայացնեն  այս իրականությունը, որ ոչ միայն դրսում սա տեսնեն ու ընկալեն․․․այլեւ էն մարդիկ, որոնց աչքերին արեւմուտքի մասով վարդագույն ակնոցներ են հագցրել․․․ Մեկ բան եւս՝  Արցախից  տեղահանվողներին հիմնականում  տեղափոխում են հեռավոր գյուղեր․․․
Մտածեք՝ ինչո՞ւ․․․
 
Սրանք ամեն քայլ ծրագրված են անում․․․
 
Մենք եւս պարտավոր ենք համախմբված եւ ծրագրված գործել, հապաղել  չի կարելի․․․»։

← Վերադառնալ ցուցակին