Լուրեր
Ձերբակալվածների պահման վայրում այսօր հանդիպել եմ հայտնի լրագրող Դավիթ Սարգսյանին և Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի․ Տիգրան Աբրահամյան
26.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտոիղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձերբակալվածների պահման վայրում այսօր հանդիպել եմ հայտնի լրագրող Դավիթ Սարգսյանին և Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին:
2-ն էլ դասավանդում են բուհում, գիտությունների թեկնածու են, դոցենտ, բայց ինչպես հայտնի է` իշխանությունը հատկապես թշնամաբար է տրամադրված նման դեմքերի նկատմամբ:
Հերթական կարված գործերն են, ապօրինի ձերբակալությունները:
Երկուսն էլ խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը»: