Լուրեր

Ուղեցույց ապագա պատմաբանների համար․ Շարմազանով

26.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղեցույց ապագա պատմաբանների համար։

1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։
Հայն էր տերը Արցախ աշխարհի։
Այնքան էր տեր,որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։
2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
 
Նիկոլը ասեց դա՝ բերելով պատերազմ եւ աղետ։
Պատերազմի ընթացքում ՝ հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկությունից,որի հետեւանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։
 
Արդյունքում ,Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի աղետալի հայտարարությունը։
2020-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։
Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեչանի վերահսկողոպթյան տակ։
2021-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։
Նիկոլն էլ հայտարարրեց,որ չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։
 
2021-ի հունիսին նա գնաց ընտրության Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի անջատում՝ հանուն փրկության թեզերով։
Բայց 2022-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։
2022-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ ։
2022-ի հոհտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝Արցախն էլ ներառյալ։
Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Ադդբեջանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։
 
Նիկոլն  ուղիղ եթերում հայտարարեց,որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։
2023 սեպտեմբեր ՝ Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվում է Արցախը։
Այն Նիկոլի,որն ասում էր Արցախը ՝ Հայաստան է եւ վերջ։
2023-ի աշուն՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն  ՝բռնելով թուրք-նատօական ծայրագավառ դառնալու անփառունակ ուղին։
 
Նիկոլը ջարդեց հայի ողնաշարը։
Ու դա արեց նպատակային ։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս շրջանի Նիկոլի հանցավոր գործունեության մասին։
Բայց ինչպես ասում են ՝ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չէ այլեւս…»։

← Վերադառնալ ցուցակին