Լուրեր
Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել ե՞ք, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք․ Տիգրան Աբրահամյան
26.09.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտոիղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի իշխանություն, ոչ մեկիս մոտ կասկած չի հարուցում ձեր դավաճանական պահվածքը, բայց այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել ե՞ք, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք:
Ադրբեջանցիները քիչ էին` սրանք էլ կողքից իրենց փայ զրկանքներն են բերում մեր ժողովրդին:
Արագ կարգավորեք մարդկանց շարժերը` սոցիալական ապահովումներից մինչև մեքենաների տեղաշարժ:
Սրանց անբարոյականությունը սահմաններ չի ճանաչում»: