Լուրեր
Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել․ Տիգրան Աբրահամյան
25.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտոիղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:
Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:
Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:
Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»: