Լուրեր

ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը․ Արտակ Զաքարյան

25.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը: 

 
(Արար 2-րդ, 100 տարի անց, կրկներգ):
 
Ըստ տեղեկատվության` Հայաստան ժամանող Սամանթա Փաուերը «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը»:
 
Արցախը ցեղասպանվում և էթնիկ զտումների ենթարկվելով` կործանվում է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը վաղուց ոտնահարված է: Անկախությունը` հենց նույն արևմուտքի ջանքերով կախվել է թուրք-ադրբեջանական ցանկություններից:
 
Իսկ ժողովրդավարության մասին խոսելիս` տես ՀՀ ոստիկանության վայրագություններն ու դատական բեսպրիդելը: Դա լրիվ բավարար է երկերեսանիության համար:
Սեփական ազգին դավաճանած, հայրենազրկած, սպանած, բռնաճնշումների ենթարկած և ուրացող իշխանությանն աջակցելը` ԱՄՆ կողմից պայթյունավտանգ և թունավոր նվեր է հայ ժողովրդին:
 
Բոլորս շատ լավ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԱՄՆ իրական գործընկերն Ադրբեջանն է, իսկ դաշնակիցը` Թուրքիան:  Իսկ միջազգային հանրությունը` Հայաստանը վերածել է արնաշաղախ խմորի, որից ինչ կամենա, այն էլ կստանա:
Հայաստանի մարիոնետ կառավարիչները ո´չ ԱՄՆ-ում, Արևմուտքում, ո´չ Ռուսաստանում, ո´չ էլ  այլ տեղերում ընկեր չեն կարող ունենալ:
Կյանքում էլ է այդպես. ո՞վ կցանկանա ընկերություն անել դավաճան, քցող, անվստահելի բոսյակի հետ»:

← Վերադառնալ ցուցակին