Լուրեր

Այո, ընդունելով ու հարգելով անցյալը՝ գնալ առաջ, դեպի կյանք, դեպի Չ-ցեղասպանություն․ Մարգարիտ Եսայան

25.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Տարիներ շարունակ, մի ամբողջ դար մենք որպես ժողովուրդ մտել ենք զոհի կերպարի մեջ, նվնվացել, ոռնացել , թե մեզ ցեղասպանել են, վայ-վույ, իմացեք, հային ցեղասպանել են ու  այդպես նվնվալով մնացել ենք զոհի կերպարի տակ։
 
Մինչդեռ հարկ էր, որ անցած հարյուր   եւ ավելի տարիների  ընթացքում, այո,  հարգելով, սիրելով, ընդունելով մեր նախնիների հետ կատարված ոճրագործությունը, ցեղասպանությունը,  ասեինք ինքներս մեզ՝ այո, դուք ցեղասպանվել եք, մեր պապեր, նախապապեր եւ տատեր,  մենք , այո, ձեր հետեւորդներն ենք, մենք էդ ամեն ինչը գիտենք, բայց դա ձեր կյանքն էր, իսկ  մենք դեպի կյանք ենք գնում։ Այո, ձեզ ունեզրկել-տնավեր են դարձրել, սպանել են ու  խողխողել, մենք դա գիտենք , ցավում ենք,այո, դա ողբերգություն է,  բայց՝ մենք մեր կյանքով ենք ուզում ապրել։ Մենք, ձեր սերունդները,  այլեւս չենք նվնվալու, մենք գնում ենք դեպի կյանք,  մենք տուն ենք ուզում ունենալ, հայրենիք եւ կունենանք, մենք ուզում ենք լավ ապրել եւ՝ կապրենք, մենք ուզում ենք Չ-ցեղասպանվել եւ  այլեւս երբեք  չենք ցեղասպանվի․․․
 
Կասեք ՝ վիճելի բա՞ն եմ ասում,  թերեւս։  Դժվար ընկալելի բան եմ ասում, գիտեմ։ Բայց, եթե ուզում ենք  էս  նոր ցեղասպանությունը կանգնեցնել, նոր ցեղասպանության տակ չմնալ որպես ժողովուրդ, որպես անհատ, որպես մարդ, ուրեմն, պետք է գիտակցաբար գնանք առաջ՝ դեպի կյանք։
 
Այո, ընդունելով  ու հարգելով անցյալը՝ գնալ առաջ, դեպի կյանք, դեպի Չ-ցեղասպանություն։Պետք է փորձենք    գոնե էս անգամ փորձենք ազգովի դուրս գալ էս սեւ շրջանակից։ Եթե մեզնից մի քանի հազար մարդ դա ուզի եւ ուզի գիտակցաբար ու սրտով, հավատացեք՝ կհաջողենք, այլեւս ոչ մի ցեղասպանության զոհ չենք դառնա, առհասարակ՝ զոհի կարգավիճակից դուրս կգանք․․․եկեք փորձենք․․․»։

← Վերադառնալ ցուցակին