Լուրեր

Ռուսաստանի երբեմնի «նվիրյալ դաշնակից» Փաշինյանի ռեժիմը բացահայտ խզում է կապերը իր երբեմնի դաշնակցի հետ․ Շարմազանով

25.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստանի երբեմնի «նվիրյալ դաշնակից» Փաշինյանի ռեժիմը բացահայտ խզում է կապերը իր երբեմնի դաշնակցի  հետ։

 2020-ի պատերազմից հետո  նույնիսկ քպ-ականներն էին վստահ,որ Նիկոլի օրերը հաշված են։
Բայց նրան եկավ փրկության ՌԴ նախագահը, ով նշեց ՝ Пашинян-не предатель.
 
Դրանից հետո Փաշինյանն էր օրը 100 անգամ Պուտինին սպասիբոներ ասում։
Իսկ ՔՊ կարկառուններն ասում էին՝ մենք պրոռուսական իշխանությունն ենք։
2022-ի սեպտեմբերին Վլադիվոստոկում Նիկոլն էր հայտարարում,որ տպավորված է Պուտինի օպերատիվ խնդիրներ լուծելու կարողությամբ։
Թռա՞վ Նիկոլը, պարոնայք։
 
Կրկնում եմ , պատերազմից հետո Նիկոլը մնաց վարչապետ բացառապես ՌԴ աջակցության արդյունքում։
Հիմա ումի՞ց եք բողոքում։
 
Արցախ հանձնողի համար  դաշնակիցն ո՞վ էր, որ չդավաճանի»։

← Վերադառնալ ցուցակին